ԳԻՇԵՐԱՅԻՆ ՎԱԶՔ
“Tricolor” Yerevan Night Run գիշերային վազքը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների օրվան և Սահմանադրության օրվան:
Վազքը կմեկնարկի հուլիսի 4-ին, ժամը 22:00-ին՝ Հանրապետության հրապարակից:
Վազքն անցկացվելու է մրցութային հիմունքներով` 5 և 10 կիլոմետր սահմանչափերով:
Կլինեն առանձին մրցանակային տեղեր կանանց և տղամարդկանց համար։
Առաջին երեքական տեղերի համար նախատեսված են հատուկ մրցանակներ, բոլոր վազորդները կստանան՝ մեդալներ։
Բոլոր մասնակիցներին տրամադրվելու են անթև շապիկներ և ինքնակպչուն համարներ:
Մասնակիցների գրանցումը լինելու է նախապես՝ օնլայն տարբերակով:
“Tricolor” Yerevan Night Run գիշերային վազքի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը և հանրահռչակել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները:
վազքուղին՝ 5 եւ 10 ԿՄ
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Գիշերային վազքին կարող են մասնակցել 18 տարին լրացած ցանկացած սպորտասեր.
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՎԱԶՔԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՍՊՈՐՏԱՍԵՐՆԵՐԻՆ
Վազքն անցկացվելու է մրցութային հիմունքներով (տղամարդկանց և կանանց մրցակարգեր), հաղթողներին կտրամադրվեն մրցանակներ, բոլոր մասնակիցները կստանան մեդալներ։
Պարտադիր պայման են բարձր տրամադրությունն ու դրական էներգիան:
Վազքի ընթացքում առավելագույն հարմարավետության համար պարտադիր է կրել սպորտային հագուստ՝ ցանկալի է շնչող կտորից, սպորտային կոշիկներ՝ փափուկ տակացուով, և, որ ամենակարևորն է, հարմար Ձեր ոտքին:














