Ընդհանուր Տեղեկատվություն

Սույն կայքը պատկանում է «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ-ին և կառավարվում ու վերահսկվում է վերջինիս կողմից: Կայքում օգտագործված բոլոր «մենք», «մեզ», «մեր» դերանունները վերաբերում են «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ-ին: Այցելելով մեր կայք՝ Դուք հաստատում եք հարաբերություններ հաստատելու համաձայնություն մեզ հետ և ընդունում եք ստորև ներկայացված դրույթներն ու պայմանները: Այս պայմանները վերաբերում են կայքի բոլոր օգտատերերին՝ ներառյալ հետևորդներին, գնորդներին և հաճախորդներին: Խնդրում ենք մանրամասն ընթերցել սույն դրույթներն ու պայմանները նախքան կայքը օգտագործելը: Մուտք գործելով կամ կայքից օգտվելով Դուք հաստատում եք, որ համաձայն եք սույն պայմաններին:

Մտավոր սեփականության իրավունքներ

Կայքում առկա բոլոր նյութերը, ներառյալ տեքստերը, գրաֆիկական կամ ոչ-գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, տեսահոլովակները, ապրանքանիշերը և լոգոները (այսուհետ՝ Նյութեր), պատկանում են «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ-ին կամ տրամադրված են նրա օգտագործման համար: Այդ նյութերը ենթակա են մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանը՝ համաձայն ՀՀ օրենսդրության և միջազգային կոնվենցիաների: Նյութերը կարող են օգտագործվել միայն անձնական նպատակներով և չեն կարող պատճենահանվել, վերարտադրվել կամ բաշխվել առանց նախնական գրավոր թույլտվության:

Վեճերի լուծման կարգը

Սույն պայմանների հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Եթե համաձայնություն ձեռք չի բերվում, վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանող կողմի գտնվելու վայրի դատարաններում:

Գաղտնիության քաղաքականություն

Մենք կարևորում ենք Ձեր անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը: Այցելելով մեր կայք՝ Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք հավաքագրել, օգտագործել և պահպանել Ձեր անձնական տվյալները ստորև նշված նպատակներով:
  • Հավաքագրված տվյալները ներառում են. o    Սարքավորման տվյալներ՝ ներառյալ բրաուզերի տեսակը և IP հասցեն o    Վեբ կայքի դիտման պատմություն և վեբ բրաուզերի հետ փոխազդեցության տվյալներ
  • Տվյալների օգտագործման նպատակները. o    Ձեզ հետ կապ հաստատելու համար o    Պոտենցիալ ռիսկից և խարդախությունից խուսափելու համար o    Կայքի աշխատանքի բարելավման և անհատականացված գովազդներ տրամադրելու համար
Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն ՀՀ «Անձնական Տվյալների Պաշտպանության» օրենքի սահմաններում: Փոփոխություններ Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն դրույթներն ու պայմանները՝ արտացոլելու կայքում կատարված փոփոխությունները: Փոփոխություններին հետևելը Ձեր պարտականությունն է:

Ապրանքներ և Ծառայություններ

Մենք փորձել ենք  ծառայությունները ներկայացնել հնարավորինս ճշգրիտ նկարագրություններով և պատկերներով: Կայքում ներկայացված բոլոր ծառայությունները ենթակա են փոփոխման կամ դադարեցման առանց նախնական ծանուցման:

Մեկնաբանություններ և առաջարկներ

Ձեր կողմից ուղարկված ցանկացած նյութ՝ լինի գաղափար, առաջարկ կամ այլ բովանդակություն, կարող է օգտագործվել «Մենք Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից առանց փոխհատուցման: Մենք իրավասու ենք հեռացնել այն մեկնաբանությունները, որոնք հակասում են կայքի կանոններին:

Սխալներ և անճշտություններ

Կայքում ժամանակ առ ժամանակ կարող են լինել սխալներ կամ բացթողումներ: Մենք իրավասու ենք ուղղել ցանկացած սխալ կամ անճշտություն առանց նախնական ծանուցման:

Երաշխիքներից և պատասխանատվությունից հրաժարում

Մենք չենք երաշխավորում, որ կայքը մշտապես հասանելի կլինի առանց ընդհատումների: Կայքի օգտագործումը կատարվում է բացառապես Ձեր պատասխանատվությամբ:

Օնլայն գործիքներ

Կայքում առկա օնլայն գործիքները տրամադրվում են առանց երաշխիքների: Դրանց օգտագործումը կատարվում է Ձեր հայեցողությամբ և պատասխանատվությամբ:

Տեղեկատվության Թարմացումներ

Մենք իրավունք ենք վերապահում փոփոխել կայքի բովանդակությունը ցանկացած պահի՝ առանց պարտավորության տեղեկացնելու Ձեզ: Մենք չենք երաշխավորում, որ կայքից օգտվելուց Ձեր ստացած արդյունքները կլինեն ճշգրիտ և ապահով: Դուք համաձայն եք, որ մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ կասեցնել մեր ծառայությունները՝ անորոշ ժամակահատվածով, առանց Ձեզ տեղեկացնելու: